«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Հայկական հաց» ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ի միջազգային կրոնական ամենամեծ կինոփառատոնում

«Հայկական հաց» ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ի միջազգային  կրոնական  ամենամեծ կինոփառատոնում
06.04.2012 | 00:00

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Հայկական հաց» վավերագրական ֆիլմը ներկայացվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Աուստինի միջազգային կրոնական հեղինակավոր կինոփառատոնում: Ներկայացված 200 ֆիլմից ընտրվել էին 17-ը: Նշենք, որ մեր երկիրը փառատոնին մասնակցում էր առաջին անգամ:
Ֆիլմում Ջրօրհնյաց Սուրբ արարողությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ կաթողիկոսն աղոթում է հայոց բանակի, Հայաստանի, Սփյուռքի և Արցախ աշխարհի համար: Այս տեսարանը որոշ դժգոհություններ է առաջացրել: Արմեն Գասպարյանը մեզ հայտնեց, որ ՙՀայկական հացը՚ ճանաչվել է որպես հատուկ նշանակություն ունեցող ֆիլմ` սահմանափակ լսարանի համար, քանի որ ֆիլմում զոհաբերության տեսարան կա. խոսքը մատաղի մասին է:
Գլխավոր մրցանակի է արժանացել իսրայելցի ռեժիսոր Թոդ Մորեդի ՙԱվետյաց երկիր՚ ֆիլմը:
Նշենք, որ ՙՀայկական հացը՚ 2011-ին մասնակցել և մրցանակների է արժանացել միջազգային կրոնական երեք փառատոներում (ֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների ՙՀՏՊՏվպՐ՚ միջազգային 16-րդ կրոնական կինոփառատոն, ՙԼուսաշող հրեշտակ՚ միջազգային կրոնական կինոփառատոն, Բելառուսի քրիստոնեական թեմայով ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային 7-րդ փառատոն):
Այս տարի ՙՀայկական հաց՚-ը մասնակցելու է ևս 15 միջազգային փառատոնի, ցուցադրվելու է նաև Իտալիայում, Երուսաղեմում:
Արմեն Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իտալական կինոընկերությունից Հայաստանի մասին համատեղ ֆիլմ նկարելու առաջարկ է ստացել: ՙՄեր երկիրը ներկայացվելու է ոչ թե հայերի, այլ օտարների աչքերով: Խոսքը պատասխանատու և հետաքրքիր նախագծի մասին է՚,- ասաց նա:
Նշենք, որ ՙՀայկական հացը՚ Հայաստանի քանդված եկեղեցիների, խաչքարերի մասին է, որոնք դատապարտված են անհետացման: Պատմության քառուղիներով անցած իրական հերոսուհին` Սուրբ Կարապետ վանքի քահանաներից մեկի 90-ամյա դուստրը, պատմում է եկեղեցիների ու խաչքարերի մասին, որոնց տեղը միայն ինքը գիտե և չի ուզում հեռանալ կյանքից` իր հետ տանելով ՙպատմությունը՚:
ՙԻմ տուն եղել է ինձի դավաճան, տղերք, հասկացե՜ք, իմ սիրտ վիրավոր է՚,- ասում է Մշո դուստրը: Կինոգետների վկայությամբ` տատիկի կերպարը, նրա հուզախռով ու անկեղծ խոսքը հուզել են օտարերկրացիներին, թեև պարզ չեն հասկացել` ինչ է ուզում ասել 90-ամյա հերոսուհին:
Իսկ նա խոսում է Հայաստանի, հայոց ցավի, մեր քանդված ու սուրբ ժառանգությունների, անցյալ ու ներկա պատմության մասին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ